Երկրի նախկին ղեկավարներից մեկը հրապարակային խոսքի մեջ բառ առ բառ, տառ առ տառ կրկնում է մի քանի օր առաջ եթերներիցս մեկով արտահայտածս միտքը: Լա՛վ է, որ լսում են, վատ է, որ տարրական կուլտուրա չունեն:
Նախկին նախարարը պոստս դնում է իր էջին, անունս ու ազգանունս, բնականաբար, չմոռանալով հանել:
Սովորական խուլիգանություն:
Մարդը դուրս է գալիս եթեր, թղթից երկու րոպե կարդում է գրածս պոստը՝ էլի մոռանալով հիշատակել հեղինակի անունը:
Մեկ օր շարունակ պառլամենտական խմբակցությունը քննարուկմ է հարց, բարձրաձայնում փաստարկներ, որ տարիներ առաջ ես եմ բարձրաձայնել ու էլի առանց հղում անելու:
Ամիսներով ման եմ գալիս հարցազրույց, որ կտրեմ դնեմ ՖԲ պատիս: Գտնում եմ: Դնում եմ պատիս: Տասը րոպե հետո հայտնվում է համարյա բոլոր լրատվականների էջերին, ու էլի առանց սկզբնաղբյուրը նշելու:
Շատ երկար կարելի է թվել կեղտոտ պլագիատի այս զզվելի դեպքերը:
Սրանք խոսում են մեր հետամնաց, կոմպլեքսավորված լինելու, կուլտուրա չունենալու մասին:
Անունս տալուց մի վախեցեք, չի սպանում:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ